Աշխարհ

24.03.2016 10:10


Արգենտինայում Օբաման զգացել է «Կնոջ բույրը» (տեսանյութ)

Արգենտինայում Օբաման զգացել է «Կնոջ բույրը» (տեսանյութ)

Արգետինայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, այդ երկրի առաջնորդ Մաուրիսիո Մաքրիի կազմակերպած ճաշկերույթից հետո անմիջապես սեղանների մոտ տանգո են պարել արհեստավարժ զուգընկերների հետ։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Մինչ արհեստավարժ պարողները ցուցադրում էին ավանդական արգենտինական տանգոն, Մաքրին Օբամային բացատրում էր ներկայացման նրբությունները։ Այնուհետև աղջիկը մոտենում է ամերիկացի առաջնորդին ու առաջարկում պարել։ Օբաման սկզբում փորձում է հրաժարվել, սակայն շատ արագ հանձնվում է։ Այդ նույն ժամանակ Միշելին է մոտենում պարող տղամարդկանցից մեկը։ ԱՄՆ առաջին տկինը բաց չի թողնում հնարավորությունը։

Տանգոյի երաժշտությունը պատահական չի ընտրվել. հնչում էր բոլորին ծանոթ մեղեդի՝ ամերիկյան «Կնոջ բույրը» դրամայից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը