Կարծիք

23.03.2016 22:56


Միայն մեկ մարդ կարող էր մարտի 1-ին երաշխիք տալ, որ դիպուկահարները պատասխանատվության չեն ենթարկվի

Միայն մեկ մարդ կարող էր մարտի 1-ին երաշխիք տալ, որ դիպուկահարները պատասխանատվության չեն ենթարկվի

Օսկանյանի քաղաքականություն մտնելու կապակցությամբ 2008-ի մարտի 1-ի դեպքերը նորից քննարկման առարկա են դարձել: Դա շատ լավ է և շատ կարևոր է:

Որքան հասկանում եմ՝ դեռ կիսատ մնացած հարցեր կան:

Իմ համար հստակ է, որ ոչ մի ոստիկան, զինվորական, ազգային անվտանգության աշխատակից, անգամ ոչ մի կրիմանալ ու օլիգարխ, օլիգարխի թիկնապահ, անգամ այդ ժամանակվա նախագահը չէր համարձակվի ուժային գործողություն կատարել, առավել ևս՝ հրաման տար զենք օգտագործել մարդկանց հանդեպ` այն էլ՝ դիպուկահարներին, եթե չունենար հստակ և ծանրակշիռ երաշխիքներ, որ դրա համար հետագայում պատասխանատվության չի ենթարկվելու: Իսկ այդ ժամանակ միայն մեկ մարդ կար, որը կարող էր նման երաշխիք տալ` դա հաջորդ նախագահն էր, այսինքն՝ Սերժ Սարգսյանը:

Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ երաշխիքն իրականացվել է: Մնացած բոլոր խոսակցությունները սպեկուլյացիաներ են, որոնք ուղղված են բանականության հետ խնդիրներ ունեցող անձանց:

Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը