Իրականում Սերժ Սարգսյանի մոտ ցուցակները հաստատելու է տանելու նաև ՀՅԴ-ն
Ընտրական Օրենսգրքում փոփոխությունների առաջարկների մեջ ոչ ոք չի ֆիքսել իմ կարծիքով ամենակարևոր պահանջներից մեկը, որը վերաբերում է կուսակցական ցուցակների կազմմանը: Իշխանությունը բռնագրավվման համար պետք է առաջին հերթին իշխանությունը բռնագրավել հենց կուսակցության ներսում, որից հետո արդեն կուսակցության միջոցով բռնագրավել իշխությունը` արդեն երկրում: Օրինակ` այսօր ՀՀԿ-ում իշխանությունը պատկանում է Սերժ Սարգսյանին և դրա հետևանքով ՀՀԿ-ում ոչ ոք չի կարող ինքնուրույն տեսակետ հայտնել: Բնականաբար, նա էլ որոշելու է, թե ով է լինելու և որ տեղում է լինելու ՀՀԿ ցուցակում: Իրականում Սերժ Սարգսյանի մոտ ցուցակները հաստատելու են տանելու նաև ՀՅԴ-ն, ինչպես նաև մի շարք այլ կուսակցություններ, որոնց անունները չեմ գրում, որ շատ չնեղանան: Դրա համար պետք է այնպիսի համակարգ լինի, որ ժողովրդավարական մեխանիզմները գործեն հենց կուսակցություններում: Դրա համար պետք է պահանջել, որ կուսակցություններում ընտրական ցուցակները կազմվեն գոնե կուսակցական համագումարների կողմից` փակ գաղտնի քվեարկությունների միջոցով, և լրագրողների ներկայությամբ տեղի ունենան արդյունքների հաշվարկները, այլ ոչ թե այնպես, ինչպես գրված է ԸՕ. ցուցակները հաստատվում են կուսակցությունների ղեկավար կազմի կողմից: Սա գուցե ամենակարևոր կետերից է, եթե ոչ ամենակարևորը:
Իրականում Սերժ Սարգսյանի մոտ ցուցակները հաստատելու է տանելու նաև ՀՅԴ-ն
Ընտրական Օրենսգրքում փոփոխությունների առաջարկների մեջ ոչ ոք չի ֆիքսել իմ կարծիքով ամենակարևոր պահանջներից մեկը, որը վերաբերում է կուսակցական ցուցակների կազմմանը: Իշխանությունը բռնագրավվման համար պետք է առաջին հերթին իշխանությունը բռնագրավել հենց կուսակցության ներսում, որից հետո արդեն կուսակցության միջոցով բռնագրավել իշխությունը` արդեն երկրում:
Օրինակ` այսօր ՀՀԿ-ում իշխանությունը պատկանում է Սերժ Սարգսյանին և դրա հետևանքով ՀՀԿ-ում ոչ ոք չի կարող ինքնուրույն տեսակետ հայտնել: Բնականաբար, նա էլ որոշելու է, թե ով է լինելու և որ տեղում է լինելու ՀՀԿ ցուցակում: Իրականում Սերժ Սարգսյանի մոտ ցուցակները հաստատելու են տանելու նաև ՀՅԴ-ն, ինչպես նաև մի շարք այլ կուսակցություններ, որոնց անունները չեմ գրում, որ շատ չնեղանան:
Դրա համար պետք է այնպիսի համակարգ լինի, որ ժողովրդավարական մեխանիզմները գործեն հենց կուսակցություններում: Դրա համար պետք է պահանջել, որ կուսակցություններում ընտրական ցուցակները կազմվեն գոնե կուսակցական համագումարների կողմից` փակ գաղտնի քվեարկությունների միջոցով, և լրագրողների ներկայությամբ տեղի ունենան արդյունքների հաշվարկները, այլ ոչ թե այնպես, ինչպես գրված է ԸՕ. ցուցակները հաստատվում են կուսակցությունների ղեկավար կազմի կողմից:
Սա գուցե ամենակարևոր կետերից է, եթե ոչ ամենակարևորը:
Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից