Աշխարհ

23.03.2016 16:50


Բելգիայի դատախազը հայտնել է Բրյուսելի 2 ահաբեկիչների անունները

Բելգիայի դատախազը հայտնել է Բրյուսելի 2 ահաբեկիչների անունները

Բելգիայի դատախազ Ֆրեդերիկ Վան Լյովը հաստատել է նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններին Բաքրաուի եղբայրների մեղսակցությունը։ Նրա խոսքով՝ եղբայրներից մեկը՝ Հալիդը, իրեն պայթեցրել է մետրոպոլիտենում, իսկ Բրահիմը՝ միջազգային օդանավակայանում։

Ներկայումս հաստատվում է ևս երկու զինյալի ինքնությունը, որոնցից մեկը սպանվել է։ Միևնույն ժամանակ, դատախազը հերքել է կասկածյալ Նաջիմ Աշրաուիի ձերբակալության մասին տարածված տեղեկատվությունը։

Ֆրեդերիկ Վան Լյովը նաև նշել է՝ ահաբեկչությունների զոհ է դարձել 31 մարդ, 270–ը՝ վիրավորվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը