Շթայնմայեր. «ՌԴ–ն և ԳԴՀ–ն ուզում են Սիրիան միացյալ ու աշխարհիկ տեսնել»
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ Սիրիայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի դիրքորոշումները համընկնում են.արաբական հանրապետությունը պետք է դառնա խաղաղ, աշխարհիկ և միացյալ։
Միաժամանակ, նա վստահություն է հայտնել՝ բանակցություններում հաջողության հասնելու համար հարկավոր է շարունակել «ճնշում գործադրել» հակամարտության կողմերի վրա։
«Եթե մենք ուզում ենք, որ բանակցային գործընթացը հաջող լինի, որպեսզի տանի սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման, ապա հարկավոր է շարունակել համատեղ ջանքերն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է՝ ճնշում գործադրելով հակամարտության կողմերի վրա»,–ասել է Շթայնմայերը՝ ամփոփելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքները։
«Լայֆնյուզի» փոխանցմամբ՝ սպասվում է, որ ԳԴՀ արտգործնախարարի հետ այսօր կհանդիպի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կքննարկվեն սիրիական և ուկրաինական խնդիրների կարգավորումը, ինչպես նաև ՌԴ և ԳԴՀ երկկողմ հարաբերությունները։
Շթայնմայեր. «ՌԴ–ն և ԳԴՀ–ն ուզում են Սիրիան միացյալ ու աշխարհիկ տեսնել»
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ Սիրիայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի դիրքորոշումները համընկնում են. արաբական հանրապետությունը պետք է դառնա խաղաղ, աշխարհիկ և միացյալ։

7or.am