Աշխարհ

23.03.2016 13:55


Լուկաշենկոն հրաժարվել է ընտրություն կատարել Արևելքի ու Արևմուտքի միջև

Լուկաշենկոն հրաժարվել է ընտրություն կատարել Արևելքի ու Արևմուտքի միջև

Բելառուսի նախագահը հրաժարվել է երկրի արտաքին քաղաքականության մեջ ընտրություն կատարել Ռուսաստանի և Եվրոպայի միջև։ Այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մինսկում Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։

Նա զգուշացրել է, որ արտասահմանցի գործընկերներին չի հաջողվի իր առաջ նման պայմաններ դնել, եթե համագործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ լինի ընտրություն կատարել Արևելքի ու Արևմուտքի միջև։

«Եթե գործընկերները, որոնց հետ մենք երկխոսություն կվարենք, մեզ նման հարցի առաջ կանգնեցնեն՝ դուք Արևելքի՞ հետ եք, թե՞ Արևմուտքի, ՌԴ–ի՞, թե՞ ԵՄ–ի... նման դիրքորոշումը մեզ համար չէ»,–հայտարարել է Լուկաշենկոն։

Միևնույն ժամանակ, Բելառուսի նախագահը շեշտել է, որ պատրաստ է ակտիվ համագործակցել եվրոպացի գործընկերների հետ։

«Մեզ վայել չէ միմյանց նայել ցանկապատի վրայով»,–ընդգծել է Լուկաշենկոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը