Լրահոս

01.12.2009 16:51

Նախկին արտգործնախարարն ասել է, որ ԼՂ–ի շրջանակային փաստաթղթի ստորագրումը մոտ է

Նախկին արտգործնախարարն ասել է, որ ԼՂ–ի շրջանակային փաստաթղթի ստորագրումը մոտ է

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Հայելի» ակումբում հայտարարել է, որ ԼՂ-ի վերաբերյալ շրջանակային պայմանագրի ստորագրումը մոտ է, իսկ Մյունխենում կայացած հանդիպումից հետո առաջընթացի մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը հետևյալն է նշանակում.

-Առաջընթացը, որը Մյունխենում արձանագրվեց, ուղղակի միանշանակ գալիս է հաստատելու, որ կա գոնե բանավոր համաձայնություն մադրիդյան սկզբունքների հիման վրա շուտափույթ որևէ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։

Ա. Արզումանյանը նաև հավելել է, որ թերևս համաձայնեցված չեն որոշ ձևակերպումներ, զորքերի դուրս բերման ժամանակացույցը կամ էլ Լաչինի հետ կապված խնդիրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։