Սավչենկոն կարող է ազատության մեջ լինել միայն 2036–ին (տեսանյութ)
Ռոստովի շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանն ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին 22 տարվա ազատազրկման դատապարտեց։
Սավչենկոն մեղադրվում է Դոնեցկում ռուս երկու լրագրողի՝ Անտոն Վոլոշինի և Իգոր Կոռնելյուկի սպանության և ռուսական սահմանն ապօրինի հատելու մեջ։
Կալանավայրում գտնվելը հաշվվում է նրա ձերբակալության պահից՝ 2014–ից։ Սավչենկոն կարող է ազատության մեջ լինել միայն 2036–ին։
Ոկրաինա–ռուսական սահմանն ապօրինի հատելու համար էլ նա ստիպված կլինի 30 հազ ռուբլի տուգանք վճարել։
Դատավճիռն ուժի մեջ է մտնում 10 օրվա ընթացքում։
ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի խոսքով՝ Սավչենկոյի մեղավորությունը հաստատվել է վկաների ցուցմունքներով, փորձաքննությամբ և տիեզերական նկարահանմամբ։
Դոնեցկի դատարանը հանել է ավելի վաղ Սավչենկոյին ներկայացված մեղադրանքներից մեկը՝ Լուգանսկի շրջանում 6 խաղաղ բնակչի սպանության փորձ կատարելը։

7or.am