Հայաստանի ներքաղաքական կյանքը նոր փուլ է թևակոխում
Նոր կուսակցությունն ունի հաջողության հասնելու մեծ շանսեր
Հայաստանի ներքաղաքական կյանքը նոր փուլ է թևակոխում, ու դրա սկիզբը դրեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Երբ նա հայտարարեց, որ ստեղծում է նոր կուսակցություն, ընդդիմադիր հատվածում գործող մի շարք ուժեր ողջունեցին այդ նախաձեռնությունը` իրավացիորեն նշելով, որ Օսկանյանն ունի այն ներուժը, որը թույլ կտա իր շուրջ կոնսոլիդացնել քաղաքական դաշտը: Դրա ապացույցն եղավ նաև այն, որ իշխանությունները, զգալով քաղաքական այլընտրանքի ձևավորման վտանգը, փորձեցին «բլիցկրիգով» լուծել Օսկանյանի հարցը` վերջինիս անունը արծարծելով մարտի 1-ի ողբերգության համատեքստում: Սակայն փաստն այն է, որ վերջին տարիներին մեր հասարակության գիտակցությունը նոր մակարդակի է դուրս եկել ու մարդկանց այլևս շատ դժվար է խաբել նույնիսկ «գեբելսյան քարոզչամեքենայի» միջոցով. բոլորը հասկանում են, թե ով է մարտի 1-ի գլխավոր շահառուն` սրանից բխող բոլոր հետևանքներով:
Վերոնշյալ փաստերը թույլ են տալիս նշել, որ Օսկանյանի կուսակցությունը դեռ չստեղծված արդեն իսկ բևեռ է դառնում քաղաքական դաշտում, հետևաբար, նա ունի հաջողության հասնելու լուրջ շանսեր: Բայց դրա համար անհրաժեշտ է լուրջ ու իրական աշխատանք իրականացնել առաջիկա մեկ տարվա ընթացքում սկսած երիտասարդական թևի կայացումից, ավարտած տարածքային կառույցների հիմնումով: Համոզված եմ, որ այդ ուղղություններով աշխատանքները կսկսվեն շատ մոտ ապագայում:
Նոր կուսակցությունը ուղղակի «դատապարտված» է աշխատել արդյունավետ կերպով, դիմանալ քաղաքական հարձակումներին ու, ձևավորելով երկրի շահերից բխող քաղաքական օրակարգ, ձգտել փոփոխություններ իրականացնել մեր երկրում: Այդ ճանապարհը հնարավոր չէ միայնակ անցնել, սա անհերքելի փաստ է, ու այդ ճանապարհին ողջունելի կլինի ցանկացած ազնիվ համագործակցության առաջարկություն այն ուժերի կողմից, ովքեր նույնպես մտահոգված են երկրի ապագայով:

Արմեն Միքայելյանի ՖԲ էջից