Աշխարհ

22.03.2016 15:30


Մեդվեդևն Ուկրաինայի ԱԾ ղեկավարին տխմար է անվանել

Մեդվեդևն Ուկրաինայի ԱԾ ղեկավարին տխմար է անվանել

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խստորեն դատապարտել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակի հայտարարությունը, որը ռուսական իշխանություններին մեղադրել է Բրյուսելի ահաբեկչություններին մեղսակցելու մեջ։

«Ֆեյսբուքի» իր էջում ՌԴ կառավարության ղեկավարը կիևցի քաղգործչին տխմար է անվանել։

Ավելի վաղ Գրիցակը հայտարարել էր, որ բելգիական մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգությունը կապված է ռուսական իշխանությունների մտահղացած «հիբրիդային պատերազմի» հետ։

Այս խորագրի վերջին նյութերը