Աշխարհ

22.03.2016 15:15


ԶԼՄ. Բրյուսելի պայթյունների հետևում փարիզյան գրոհների կազմակերպիչներն են

ԶԼՄ. Բրյուսելի պայթյունների հետևում փարիզյան գրոհների կազմակերպիչներն են

Որոշ լրագրողների կարծիքով Բրյուսելում այսօր տեղի ունեցած պայթյունների հետևում փարիզյան գրոհների կազմակերպիչներն են կանգնած։ Այս մասին գրում է «Լայֆնյուզը»։

Մասնավորապես, ենթադրվում է, որ Բրյուսելի այսօրվա ահաբեկչությունները կապված են ուրբաթ օրը բելգիական իշխանությունների կողմից ձերբակալված, Փարիզի գրոհների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամին արտահանձնելու որոշման հետ։ Օլանդը հավատացրել էր, որ Ֆրանսիան կձգտի ամեն կերպ հասնել ահաբեկչի արտահանձնմանը։

Տեղական ԶԼՄ–ի հաղորդմամբ՝ Աբդեսլամի ու նրա եղբոր հետքը գտել են այն ավտոմեքենաների շնորհիվ, որոնք ահաբեկիչներն օգտագործել էին Փարիզում։

Նշվում է, որ ձերբակալման պահին Աբդեսլամը դիմադրություն ցույց չի տվել։

«Այդ անձը 4 ամիս թաքնվելուց հետո հանձնվեց խղճուկ վիճակում։ Նա չէր ուզում ընկնել «հերոսի» մահով»,–գրում է «Libre Belgique»–ի տեսաբանը։

Բելգիացի իրավապահների տվյալներով՝ հարցաքննության ժամանակ Աբդեսլամն սկսել է ակտիվորեն ցուցմունքներ տալ և պատրաստ էր ֆրանսիական ոստիկանությանը հաղորդել Փարիզի ահաբեկչությունների մյուս կազմակերպիչների տվյալները, և նրան պատրաստվում էին արտահանձնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը