Երևանյան որոշ խանութներ ներս չեն թողնում իրանցի զբոսաշրջիկներին
Երևանյան որոշ խանութներ ներս չեն թողնում իրանցի զբոսաշրջիկներին:
Այսօր մի ցավալի, անհանգստացնող ու նյարդայնացնող դեպքի եմ ականատես եղել: Կասկադի մոտ գտնվող խաղալիքների մի խանութից հրմշտելով հեռացնում էին իրանցի զբոսաշրջիկների: Զբոսաշրջիկները միջին տարիքի տղամարդիկ էին՝ իրենց կանանց ու երեխայի հետ: Մարդիկ ցանկանում էին մտնել խանութ՝ նվերներ գնելու, սակայն աշխատակիցները նրանց թույլ չտվեցին ներս մտնել: Գոռգոռալով, հրմշտելով՝ հեռացնում էին խանութի մոտից: Իրանցիների արտաքին տեսքից, ինչպես նաև սահուն անգլերենից հասկացվում էր, որ կիրթ, գրագետ ու «աշխարհ տեսած» մարդիկ էին: Խեղճերը ապշած այս ու այն կողմ էին նայում, հարցնում, թե ինչի չի կարելի ներս մտնել՝ ի պատասխան լսելով խանութի անվտանգության աշխատակցի անհոդաբաշխ «no enter»-ը: Երբ աշխատակցին հարցրեցի, թե ինչի ներս չի թողնում, նա ասաց, որ տնօրինության կարգադրությունն է «գող պարսիկներին» ներս չթողնել: Այն հարցին, թե որտեղի՞ց են հասկացել, որ պարսիկները, և հատկապես այս մարդիկ գող են, նա պատասխանեց, որ սաղ պարսիկներն էլ գող են ու իրենց խանութ պիտի չմտնեն: Փորձեցի զրուցել իրանցիների հետ: Ինչպես առաջին հայացքից էի նկատել, շատ ադեկվատ, գրագետ ու կիրթ մարդիկ էին: Առաջին անգամ էին Հայաստանում: Եղել էին շատ երկրներում: Զրուցակիցս բժիշկ էր ու երկար տարիներ սովորել էր արտերկրում: Փորձեցի վիճակը մեղմել՝ ասելով, որ սա Երևանի ամենավատ խանութն է, շատ վատ սպասարկում ունեն, և տեղացիներն էլ են խուսափում այստեղից առևտուր անել: Իսկ այլայլված և վիրավորված տղամարդն ասաց, որ արդեն երկրորդ օրն է Երևանում են, ապրում են կենտրոնի հյուրանոցներից մեկում, և սա արդեն երրորդ դեպքն է իրենց հետ: Մի խանութում էլ անգամ կնոջ պայուսակն են դուրս գալուց ստուգել: Իհարկե ոչինչ չեն գտել, ու անգամ ներողություն էլ չեն խնդրել... Փորձեցի խոսել մեր դարավոր մշակույթից՝ Տիգրան Մեծ, Նարեկացի, քրիստոնեություն, հյուրասիրություն, տոլմա, խորոված և այլն: Բայց հետո հասկացա, որ մի տեսակ դեբիլի տեսք կունենամ: Մի խոսքով հնարավորինս լայն ժպտացի, ձեռքներն ամուր սեղմեցի , մաղթեցի հաճելի օրեր մեր երկրում ու գլխիկոր հեռացա... Չգիտեմ,. թե մեր վերջն ինչ է լինելու, թե մեր էսքան ինքնավստահությունն ու այլատյացությունը մեզ ուր է տանելու... Բայց ուզում եմ, որ ամեն անգամ դիմացինին «անուն կպցնելուց» առաջ հիշենք մեր՝ Եվրոպաներում խանութներից միքսեռ, ֆեն ու տռուսիկ գողացող քեռի-հորեղբայրներին, ծանոթ-բարեկամներին... Կեցցե՛ հայկական հյուրասիրությունը, դռուզյա մայի:
Երևանյան որոշ խանութներ ներս չեն թողնում իրանցի զբոսաշրջիկներին
Երևանյան որոշ խանութներ ներս չեն թողնում իրանցի զբոսաշրջիկներին:
Այսօր մի ցավալի, անհանգստացնող ու նյարդայնացնող դեպքի եմ ականատես եղել: Կասկադի մոտ գտնվող խաղալիքների մի խանութից հրմշտելով հեռացնում էին իրանցի զբոսաշրջիկների: Զբոսաշրջիկները միջին տարիքի տղամարդիկ էին՝ իրենց կանանց ու երեխայի հետ: Մարդիկ ցանկանում էին մտնել խանութ՝ նվերներ գնելու, սակայն աշխատակիցները նրանց թույլ չտվեցին ներս մտնել: Գոռգոռալով, հրմշտելով՝ հեռացնում էին խանութի մոտից: Իրանցիների արտաքին տեսքից, ինչպես նաև սահուն անգլերենից հասկացվում էր, որ կիրթ, գրագետ ու «աշխարհ տեսած» մարդիկ էին: Խեղճերը ապշած այս ու այն կողմ էին նայում, հարցնում, թե ինչի չի կարելի ներս մտնել՝ ի պատասխան լսելով խանութի անվտանգության աշխատակցի անհոդաբաշխ «no enter»-ը:
Երբ աշխատակցին հարցրեցի, թե ինչի ներս չի թողնում, նա ասաց, որ տնօրինության կարգադրությունն է «գող պարսիկներին» ներս չթողնել: Այն հարցին, թե որտեղի՞ց են հասկացել, որ պարսիկները, և հատկապես այս մարդիկ գող են, նա պատասխանեց, որ սաղ պարսիկներն էլ գող են ու իրենց խանութ պիտի չմտնեն:
Փորձեցի զրուցել իրանցիների հետ: Ինչպես առաջին հայացքից էի նկատել, շատ ադեկվատ, գրագետ ու կիրթ մարդիկ էին: Առաջին անգամ էին Հայաստանում: Եղել էին շատ երկրներում: Զրուցակիցս բժիշկ էր ու երկար տարիներ սովորել էր արտերկրում:
Փորձեցի վիճակը մեղմել՝ ասելով, որ սա Երևանի ամենավատ խանութն է, շատ վատ սպասարկում ունեն, և տեղացիներն էլ են խուսափում այստեղից առևտուր անել:
Իսկ այլայլված և վիրավորված տղամարդն ասաց, որ արդեն երկրորդ օրն է Երևանում են, ապրում են կենտրոնի հյուրանոցներից մեկում, և սա արդեն երրորդ դեպքն է իրենց հետ: Մի խանութում էլ անգամ կնոջ պայուսակն են դուրս գալուց ստուգել: Իհարկե ոչինչ չեն գտել, ու անգամ ներողություն էլ չեն խնդրել...
Փորձեցի խոսել մեր դարավոր մշակույթից՝ Տիգրան Մեծ, Նարեկացի, քրիստոնեություն, հյուրասիրություն, տոլմա, խորոված և այլն: Բայց հետո հասկացա, որ մի տեսակ դեբիլի տեսք կունենամ:
Մի խոսքով հնարավորինս լայն ժպտացի, ձեռքներն ամուր սեղմեցի , մաղթեցի հաճելի օրեր մեր երկրում ու գլխիկոր հեռացա...
Չգիտեմ,. թե մեր վերջն ինչ է լինելու, թե մեր էսքան ինքնավստահությունն ու այլատյացությունը մեզ ուր է տանելու...
Բայց ուզում եմ, որ ամեն անգամ դիմացինին «անուն կպցնելուց» առաջ հիշենք մեր՝ Եվրոպաներում խանութներից միքսեռ, ֆեն ու տռուսիկ գողացող քեռի-հորեղբայրներին, ծանոթ-բարեկամներին...
Կեցցե՛ հայկական հյուրասիրությունը, դռուզյա մայի:
Յաշա Սոլոմոնյանի ՖԲ էջից