Թրամփի դուստր Իվանկային մեղադրել են կոշկի դիզայնի գաղափարի գողության մեջ (լուսանկար)
Լյուքս դասի կոշիկների արտադրող «Aquazzura» իտալական ընկերությունը մեղադրել է ՄՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դուստր, 34-ամյա Իվանկա Թրամփին կոշիկների դիզայնի գաղափարի գողության մեջ։
«Ինսթագրամի» իր պաշտոնական էջում «Aquazzura» ընկերությունը նկար է տեղադրել, որում համեմատել է Թրամփի և ընկերության կոշիկները:
«Ամենանյարդայնացնող բանը նորաձևության աշխարհում այն է, երբ ինչ-որ մեկը բացահայտորեն գողանում է քո՝ հեղինակային իրավունքներով պաշտպանված դիզայնը, և դա նրան չի հետաքրքրում: Ամո՛թ է, Իվանկա Թրա՛մփ: Իմիտացիան շողոքորթության ամենաանկեղծ ձևը չէ», - մեկնաբանել է նկարը «Aquazzura»-ն:
Ուշագրավն այն է, որ ապրանքանիշի կոշիկների գինը կազմում է մոտ 750 դոլար, իսկ Իվանկա Թրամփի հեղինակած կոշիկների գները 140-150 դոլարի սահմանում են:

7or.am