Գ. Սահակյան. «Նիստի ժամանակ, իհարկե, հայհոյանք էլ է լինում»
Գերմանիայում բուժման կուրս անցնելուց հետո Հայաստան վերադարձած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ–ում պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին գրում է «Newsbook.am»-ը:
Լրագրողները խորհրդարանի ղեկավարից հետաքրքրվել են Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի միջև օրեր առաջ տեղի ունեցած բանավեճից. «Ես այդքան էլ տեղյակ չեմ՝ ով է մեղավոր, ինչից է սկսվել: Բացի դրանից էլ, մենք պիտի միշտ պատրաստ լինենք, աշխարհի բոլոր պառլամենտներն են այդպիսին: Մերն, ըստ երևույթին, մի քիչ ավելի լավն է այդ տեսակետից: Այնպես որ, նիստի ժամանակ, իհարկե, հայհոյանք էլ է լինում, իհարկե, մարդն էլ փորձում է ինչ-որ բան անել, պառլամենտական օրենքներ են»:
Դիտարկմանը, որ մշտապես նման վարքով աչքի են ընկնում ՀՀԿ-ական պատգամավորները, նա պատասխանեց. «Հատկապես ձեզ էլ այդպես պիտի թվա, որովհետև իրենք` ՀՀԿ-ականներն արդեն իշխանության մեջ են: Նրանք, ովքեր իշխանության մեջ չեն, նրանք ինչ էլ ասեն, բոլորի համար հաճելի է, որովհետև իշխանության մեջ չեն»:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին` լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու իշխանությունները չեն ուզում հրապարակել ստորագրված ընտրացուցակները.«Ես այդ դրույթի մեջ այդպես ճշմարիտ մեծ բաներ չեմ տեսնում: Բայց դե, թող առաջարկեն, կփորձենք երևի թե ինչ-որ ձևով պատասխանել նաև այդ հարցերին»:
Գ. Սահակյան. «Նիստի ժամանակ, իհարկե, հայհոյանք էլ է լինում»
Գերմանիայում բուժման կուրս անցնելուց հետո Հայաստան վերադարձած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ–ում պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին գրում է «Newsbook.am»-ը:
Լրագրողները խորհրդարանի ղեկավարից հետաքրքրվել են Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի միջև օրեր առաջ տեղի ունեցած բանավեճից. «Ես այդքան էլ տեղյակ չեմ՝ ով է մեղավոր, ինչից է սկսվել: Բացի դրանից էլ, մենք պիտի միշտ պատրաստ լինենք, աշխարհի բոլոր պառլամենտներն են այդպիսին: Մերն, ըստ երևույթին, մի քիչ ավելի լավն է այդ տեսակետից: Այնպես որ, նիստի ժամանակ, իհարկե, հայհոյանք էլ է լինում, իհարկե, մարդն էլ փորձում է ինչ-որ բան անել, պառլամենտական օրենքներ են»:
Դիտարկմանը, որ մշտապես նման վարքով աչքի են ընկնում ՀՀԿ-ական պատգամավորները, նա պատասխանեց. «Հատկապես ձեզ էլ այդպես պիտի թվա, որովհետև իրենք` ՀՀԿ-ականներն արդեն իշխանության մեջ են: Նրանք, ովքեր իշխանության մեջ չեն, նրանք ինչ էլ ասեն, բոլորի համար հաճելի է, որովհետև իշխանության մեջ չեն»:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին` լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու իշխանությունները չեն ուզում հրապարակել ստորագրված ընտրացուցակները. «Ես այդ դրույթի մեջ այդպես ճշմարիտ մեծ բաներ չեմ տեսնում: Բայց դե, թող առաջարկեն, կփորձենք երևի թե ինչ-որ ձևով պատասխանել նաև այդ հարցերին»:
Մանրամասները՝ «Newsbook.am»-ում: