Աշխարհ

22.03.2016 12:15


Պայթյուններ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում. զոհերի թիվն ավելանում է (լուսանկար, տեսանյութ, լրացված)

Պայթյուններ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում. զոհերի թիվն ավելանում է (լուսանկար, տեսանյութ, լրացված)

Վերջին տվյալներով՝ առնվազն 34 մարդ է մահացել այսօր Բրյուսելի «Զավենթեմի» միջազգային օդանավակայանում և մետրոյի կայարաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով։ ԶԼՄ–ն հայտնում է առնվազն մի քանի տասնյակ վիրավորի և հոսպիտալացման կարիք ունեցող ուղևորների մասին։

«France info»–ի փոխանցմամբ՝ առաջին պայթյունը որոտացել է թռիչքների սրահում, մյուսը՝ թռիչքուղում։ Ավելի վաղ նշվել էր, որ այն լսվել է տերմինալի մուտքից 200 մ հեռավորությամբ, 2–րդը, որն ավելի ուժգին է եղել, հենց տերմինալում։

Պայթյունների հետևանքով մասնակի փլուզվել է առաստաղը։ Ներկայումս օդանավակայանը փակ է. մեկնող ու ժամանող թռիչքները դադարեցվել են։ Կանգնեցվել է նաև դեպի կայարան ուղևորատար գնացքների երթևեկը։

«Լայֆնյուզի» քաղաքացիական թղթակիցներից մեկը «LifeCorr» հավելվածով հեռուստաընկերության խմբագրություն է ուղարկել բելգիական մայրաքաղաքի օդանավակայանում նկարահանված տեսանյութը։

«ria.ru»–ի փոխանցմամբ՝ պայթյուն է որոտացել նաև Բրյուսելի մետրոյի Մալբեք կայարանում։ Առայժմ հաղորդվում է առնվազն 1 վիրավորի մասին։

«Le Soir»–ն էլ գրում է, որ ևս մեկ պայթյուն էլ մետրոյի Շուման կայարանում է որոտացել։

RTBF–ի տեղեկացմամբ՝ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն արտակարգ նիստ է հրավիրել։ Իշխանություններն առայժմ պաշտոնապես ահաբեկչություն չեն որակում օդանավակայանի պայթյունները։

Ականատեսների վկայությամբ՝ պայթյուններից առաջ կրակոցներ և արաբերեն բացականչություններ են լսվել։

...

Մետրոյի կայաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, նախնական տվյալներով,10 մարդ է զոհվել:

Իշխանությունները երկրում տագնապի ամենաբարձր մակարդակ են հայտարարել:

...

Պայթյուններ են որոտացել Բրյուսելի մետրոյի ևս երկու կայարանում։

«FranceInfo»–ն հայտնում է, որ դադարեցվել է ավտոբուսների և տրամվայների երթևեկությունը։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ Բրյուսելի օդանավակայանում պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։

Ճգնաժամային կենտրոնը խորհուրդ է տվել Բրյուսելի քաղաքացիներին զերծ մնալ հեռախոսազանգերից։

...

«The Guardian»–ի փոխանցմամբ՝ մետրոյի «Մալբեք» կայարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել 15–ի։

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը դատապարտել է հարձակումները՝ դրանք որակելով «կույր և փոքրոգի»։

...

Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 34–ի։

7or.am



Այս խորագրի վերջին նյութերը