Օբաման Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել
Երկօրյա այցով Կուբայում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ եթե կուբացի նախկին ղեկավարի առողջական վիճակը թույլ տա, ապա ինքը երջանիկ կլիներ տեսնել նրան։ Այս մասին հայտնում է ABC–ն։
Սպիտակ տան ղեկավարը շեշտել է՝ դա կդառնար երկու երկրների միջև սառը պատերազմի ավարտի ևս մեկ նշան։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը Կուբայում է մոտ 90 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ։ Վաշինգտոնի և Հավանայի դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1960-ականներին։
Օբաման արդեն բանակցել է Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am