«Եվրատեսիլում» Բելառուսի ներկայացուցիչը երգելու է մերկ և գայլերի ուղեկցությամբ (լուսանկարներ)
Մայիսի 10-14-ը Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլում» Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանովը՝ IVAN-ը, պատրաստվում է դուրս գալ բեմ մերկ և իսկական գայլերի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է «LifeNews»-ը:
Երգչի պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը հայտնել է, որ համարում գիշատիչներին օգտագործելու համար հատուկ թույլտվություն է պետք, և այժմ այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում մրցույթի կազմակերպիչների հետ:
«Շվեդները դեռ շփոթված են: Այո՛, բեմում Սաշան լինելու է մերկ, և այո՛, այնտեղ լինելու են գայլեր: Իրականում ամեն մարդ իրեն որևէ կենդանու հետ է նույնականացնում: Մեկ-մեկ մենք ճնշում ենք նրան մեր մեջ, բայց ոչ բոլորը կարող են դեմառդեմ հանդիպել նրան: Մենք ուզում ենք, որ բոլորը զգան այդ բարակ սահմանագիծը մարդու և բնության միջև», - ասաց Դրոբիշը:

7or.am