Պարզվել է՝ ինչու են մարդիկ համբուրվելու ժամանակ փակում աչքերը
Ուշագրավ բացահայտում են արել Մեծ Բրիտանիայի գիտնականները, ովքեր պարզել են՝ ինչու են մարդիկ փակ աչքերով համբուրվում:
«Journal of Experimental Psychology» ամսագրում տպագրված հոդվածի համաձայն՝ համբույրի ժամանակ մարդիկ փակում են իրենց աչքերը, որովհետև տեսողությունը խանգարում է մեր ուղեղին ամբողջովին վերլուծել համբույրի ժամանակ առաջացող շոշափողական զգացողությունները, ինչը նվազեցնում է համբուրվելու ժամանակ առաջացող տպավորությունները:
Լոնդոնի համալսարանի գիտնական Սանդրա Մերֆին և նրա գործընկեր Փոլլի Դալթոնը մի շարք ուսումնասիրություններ են իրականացրել, որոնց մասնակցել է 16 կամավոր:
Ուսումնասիրությունների ժամանակ ուսանող կամավորները միաժամանակ լուծում էին շոշափողական և տեսողական խնդիրները: Փորձի ժամանակ կամավորների ձեռքին ամրացրել են հատուկ վիբրացիոն սարքեր՝ միաժամանակ առաջարկելով համակարգչի էկրանի վրա հայտնվող խնդիրներ լուծել: Խնդիրը լուծելու ընթացքում գիտնականները միացնում էին վիբրացիոն սարքերը՝ հետևելով մարդկանց արձագանքին:
Արդյունքում պարզվել է՝ որքան ավելի բարդ էր տեսողական խնդիրը, այնքան ավելի քիչ են շոշափողական զգացողությունները: Ոմանք նույնսիկ խոստովանել են, որ ընդհանրապես չեն զգացել վիբրացիաները և շոշափողական մյուս խթանները:

7or.am