Քաղաքական

21.03.2016 15:00


Իսագուլյան. «Օսկանյանի հասցեին հնչած մեղադրանքները ցույց են տալիս կուսակցությունների վախը»

Իսագուլյան. «Օսկանյանի հասցեին հնչած մեղադրանքները ցույց են տալիս կուսակցությունների վախը»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ ճամբարին միանալու ցանկություն հայտնող կուսակցությունների թիվը շատ-շատ է, բայց դրանք չունեն այն հեղինակությունը, որ կարողանան հայտ ներկայացնել: Հակառակ սրան՝ ընդդիմադիր հատվածի մեջ միասնություն չկա.

Իսագուլյանը նաև անդրադարձել է մամուլում Օսկանյանի հասցեին հնչած մեղադրանքներին.

-Ես վերջերս նայում եմ մամուլի արձագանքներին, մամուլի չէ, ավելի ճիշտ։ Մամուլն ուղղակի արձանագրում է այն արձագանքները, որոնք արտահայտում են տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքագետներ: Այդ մարդուն էլ ինչում ասես՝ չմեղադրեցին. մնում է ասեն, որ Հռոմի կործանման մեջ էլ է պարոն Օսկանյանը մեղավոր: Արգործնախարարին մեղաղրել ՀՀ ներքին կյանքում ընթացող գործերի մեջ, դա առնվազն պետք է… չգիտեմ՝ ինչ լինել,-հայտնել է քաղաքական գործիչը:

Խոսելով Վարդան Օսկանյանի 2008թ. մարտիմեկյան ելույթի մասին՝ նա նշել է.

-Շատ-շատերն էին պարտավոր ելույթ ունենալ, բայց չգտնվեց մեկը, որն իր վրա կվերցներ պատասխանատվությունը: Այդ մարդը վերցրել է իր վրա, դրա համար այդ մարդուց պետք է շնորհակալ լինել:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ մամուլում Վարդան Օսկանյանի հասցեին հնչած մեղադրանքները ցույց են տալիս այդ մարդկանց, կուսակցությունների վախը՝ հանկարծ Օսկանյանի նորաստեղծ կուսակցությունը չստեղծի մի քաղաքական իրավիճակ, որից հետո իրենք չեն երևա քաղաքական ասպարեզում:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը