Քաղաքական

21.03.2016 13:35


ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել

ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 21-ին, հրամագիր է ստորագրել՝ ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին՝ ելնելով իրավունքի գերակայության և ժողովրդաիշխանության սկզբունքների իրացման կառուցակարգերը բարելավելու, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից ու հաշվի առնելով ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի առաջարկը և ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 10-րդ կետով:

Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

Հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է մինչեւ 2016 թվականի մայիսի 1-ը նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 10-ը, մշակել և նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը