Աշխարհ

21.03.2016 13:25


Նոր թրենդ նորաձևության մեջ Սահակաշվիլիի կողմից (լուսանկար)

Նոր թրենդ նորաձևության մեջ Սահակաշվիլիի կողմից (լուսանկար)

Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Դնեպրոպետրովսկում մարտի 20-ին տեղի ունեցած հակակոռուպցիոն ֆորումի ժամանակ ելույթի համար բեմ է բարձրացել բավական տարօրինակ տեսքով՝ տաբատը գուլպայի մեջ խրած։

«Եթե փողկապի բացակայությունը հին դրեսս կոդից հրաժարվելն է, ապա նշված երևույթը դժվար է բացատրել»,–գրում է «vesti.ru»–ն։

Սահակաշվիլիի տարօրինակ տեսքն աննկատ չի մնացել։ «События Днепропетровска» պարբերականի փոխանցմամբ՝ նրան լուսանկարել է ֆորումի մասնակիցներից մեկը և լուսանկարը տեղադրել «Ինսթագրամում»՝ հետևյալ գրությամբ.

«Միխայիլ Սահակաշվիլին, իհարկե, խարիզմատիկ է, բայց տաբատը գուլպայի մեջ մտցնելը ես չհասկացա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը