«LifeNews»–ի լրագրողները Սիրիայում ԻԼԻՊ–ի մանկական ճամբար են գտել (տեսանյութ)
Սիրիական Աշ Շադդադի քաղաքում հայտնաբերել են լքված մանկական ճամբար, որտեղ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները պատրաստում էին, այսպես կոչված, «Խալիֆաթի կորյուններ» ջոկատի երեխաներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ճամբարը ղեկավարել է անձամբ Աբու Ումար Աշ Շիշանին:
«LifeNews»-ին տված հարցազրույցում ճամբարից փախած երեխաներից մեկը՝ Մուհամմեդը, պատմել է՝ ինչպես էին երեխաներին պատրաստում ահաբեկչական գործողություններին:
«Ինձ կանչում էին այստեղ շարիաթի դասընթացներ անցնելու համար: Քանի որ ես չէի գնում աղոթելու, ինձ կանչում էին «հուսբա»՝ քննիչի մոտ: Այդպես մեզ վերադաստիարակում էին, վախեցնում Աստծո դատաստանով, պատմում էին դրախտի և դժոխքի մասին: Նրանք դասագրքեր ունեն, ամեն ինչ հիմնավորում են Ղուրանով: Իմ զարմիկին համոզեցին, և նա գնաց պատերազմելու», - պատմել է տղան:
Ըստ Մուհամմեդի՝ երեխաներին բացատրում էին, որ ջիհադը ոչ միայն Կալաշնիկովը ձեռքին պատերազմելն է, այլ նաև անհավատների տներն այրելը: Տղայի խոսքերով՝ ահաբեկիչները հենց փողոցում կոչ էին անում ծնողներին բերել 6 տարին լրացած երեխաներին իրենց ճամբար՝ ուսուցում անցնելու համար:
Մեկ այլ դեռահաս՝ 15-ամյա Ալին, պատմել է՝ ինչպես էին վարվում այն ծնողների հետ, ովքեր չէին թողնում երեխաներին դառնալ ջոկատի անդամ:
«Հայրերին էին ձերբակալում: Ասենք՝ ես ուզում եմ գնալ պատերազմելու, իսկ հայրս ինձ արգելում է: Ես դիմում եմ ԻԼԻՊ-ի անդամներին, և հորս տանում են: Երբեմն գործը հասնում էր մահապատժի: Նրանք ամեն ինչից օգուտ են քաղում», - պատմել է Ալին:

7or.am