FT. Եվրամիությունը «հոգին ծախեց» Թուրքիայի հետ գործարքի համար
Եվրամիությունը «հոգին ծախեց» Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագրի համար։ Նման միտք է հայտնել «Financial Times»–ը։
Ինչպես նշում է պարբերականը, գործարքը բավական թույլ է։ Ներգաղթյալներին կանգնեցնելու Թուրքիայի ջանքերն ակնհայտորեն չեն համապատասխանում դրա դիմաց ԵՄ տվածին՝ վիզային սահմանափակումների չեղարկում, ԵՄ մտնելու համար բանակցությունների արագացում և ևս 3 մլրդ եվրո՝ նախապես այդքան խոստացածից բացի։
Բացի այդ, FT–ի տեսաբանը կասկածում է, որ համաձայնագիրը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին, և ենթադրում, որ այն, ամենայն հավանականությամբ, կվիճարկվի դատական կարգով։
«Ցանկացած մարդ, որը հարգում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, կատի այդ գործարքը»,–եզրափակում է FT–ն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին «iTele»–ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ում։

7or.am