Տիգրան Սարգսյան. «Մենք մտադիր ենք ուժեղացնել արտադրության և՛ վերահսկողությունը, և՛ չարաշահումների կանխարգելման միջոցառումները»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Original distillery company» օղու գործարան։ Այցի նպատակն էր գնահատել ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարումը, որ վերաբերում էր ներկրողների եւ առաքիչների արդյունավետ գործունեությանը, տեղական արտադրության խթանմանը։
Շրջայցից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասել է. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր փետրվարյան հանդիպումը ներկրողների հետ տալիս է դրական արդյունքներ։ Մասնավորապես, այս արտադրությունը, որ վերջին 4 ամիսների ընթացքում է կազմակերպվել, հենց ներմուծողների արձագանքն է կառավարության կոչին։ Դա չափազանց կարեւոր է։ Առաջինը, մենք նվազեցնում ենք օղու ներմուծման ծավալները եւ ունենում ենք սեփական արտադրություն. ստեղծվել է 80 աշխատատեղ, եւ գործարանն ընդլայնվելու է' աշխատողների քանակը հասցնելով մինչեւ 200-ի։ Երկրորդը, շուկայում մրցակցությունը բերելու է նրան, որ օղու որակը Հայաստանի Հանրապետությունում բարձրանալու է, իսկ դա կարեւոր է, որովհետեւ գործ ունենք մեր քաղաքացիների առողջության հետ։ Եվ երրորդը, որը նույնպես կարեւոր է' ընկերությունը պատրաստվում է արտահանել իր արտադրանքը ինչպես հարեւան երկրներ, այնպես էլ Ռուսաստան, Ուկրաինա, իսկ դա նշանակում է, որ օղու որակական հատկանիշները պետք է լինեն բարձր, որպեսզի ուկրաինական եւ ռուսական հայտնի բրենդների հետ կարողանան հաջողությամբ մրցակցել»։
Արտասահմանյան բրենդները տեղական արտադրողների կողմից կրկնօրինակելու դեմ կառավարության քայլերի մասին լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Տնտեսական մրցակցության հանձնաժողովը ստանում է նման ահազանգեր։ Մշակվում է նոր ռազմավարություն, որը, մի կողմից, պետք է ակտիվացնի հանձնաժողովի գործունեությունը, մյուս կողմից' պետք է ներկայացվեն օրենսդրական նոր նախաձեռնություններ, որոնց համաձայն' հնարավորություն կտրվի հանձնաժողովին նման չարաշահումների դեպքում ոչ միայն պատժամիջոցներ կիրառել, այլեւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի մարդկանց մտքով չանցնի խաբեության ճանապարհով, սպառողներին թյուրիմացության մեջ դնելով, իրենց անորակ արտադրանքը վաճառել' ձեւացնելով, թե իբր վաճառում են հայտնի բրենդներ։ Սա անթույլատրելի, վտանգավոր երեւույթ է եւ չարաշահում է մեր ժողովրդի հաշվին։ Մենք մտադիր ենք ուժեղացնել եւ՛ արտադրության վերահսկողությունը, եւ՛ տնտեսական չարաշահումների կանխարգելման միջոցառումները»։