Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կարծիքով Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում։ Այս մասին հայտնում է «Itele»–ն։
«Թուրքիան գտնվում է Փոքր Ասիայում և տեղ չունի ԵՄ–ում։ Ես միշտ էլ այդպես եմ մտածել։ Դա չի նշանակում, որ ես ինչ–որ բան ունեմ թուրքերի դեմ. նրանք մեր դաշնակիցներն են ՆԱՏՕ–ի կազմում։ Բայց երբ մենք սկսենք ասել, որ Թուրքիան Եվրոպա է, դպրոցականներին ստիպված պիտի պարզաբանենք, որ եվրոպական սահմանն անցնում է Սիրիայով։ Իսկ դա ողջամիտ չէ»,–ընդգծել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք՝ ԵՄ–Թուրքիա գագաթաժողովում որոշվել է Թուրքիա արտաքսել Հունաստան հասած բոլոր ապօրինի ներգաղթյալներին այդ երկրի հետ անվիզա ռեժիմ հաստատելու, 3 մլրդ եվրոյի և միգրացիոն հարցի «սրբագրման» դիմաց։
Սարկոզի. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»

7or.am