Աշխարհ

19.03.2016 19:30


Ֆյոդոր և Սվետլանա Բոնդարչուկներն ամուսնալուծվում են

Ֆյոդոր և Սվետլանա Բոնդարչուկներն ամուսնալուծվում են

Ռուսաստանի հայտնի կինոռեժիսոր և դերասան Ֆյոդոր Բոնդարչուկն ու նրա կինը` Սվետլանա Բոնդարչուկը, հայտնել են իրենց ամուսնալուծության մասին:

Զույգի համատեղ հայտարարությունը տպագրվել է «Hello» ամսագրում, որի խմբագիրն է Սվետլանան:

«Սիրով և երախտագիտությամբ լցված միմյանց հանդեպ միասին ապրած տարիների համար, մնալով մտերիմ ընկերներ, պահպանելով փոխադարձ հարգանքը և սերը մեր հարազատների հանդեպ՝ մենք` Ֆյոդոր և Սվետլանա Բոնդարչյուկները, հայտնում ենք, որ որոշել ենք ամուսնալուծվել: Միասին անցկացրած ժամանակը հիանալի էր, սակայն այսօր մեր ճանապարհները բաժանվել են: Չկան ընդհարումներ կամ դժգոհություններ. մենք դադարել ենք զույգ լինելուց, սակայն մնում ենք ընկերներ», - ասված է հայտարարության մեջ:

Զույգը ծանոթացել է 1986 թվականին: Ունի 2 երեխա` 25-ամյա Սերգեյը և 17-ամյա Վարվարան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը