Վաճառվել է Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամփֆ»-ի անձնական օրինակը (լուսանկար)
ԱՄՆ-ում աճուրդում 20 655 դոլարով վաճառվել է Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամփֆ»-ի անձնական օրինակը:
«LifeNews»-ի փոխանցմամբ՝ բացառիկ նմուշը հայտնաբերել է ամերիկացի զինվորը 1945 թվականին Հիտլերի բնակարանում, իսկ գրքի իսկությունը հաստատելու նպատակով 11 զինվոր ստորագրել է այն: Այդ ժամանակվանից գիրքը գտնվում էր զինվորներից մեկի դստեր մոտ:
Աճուրդի կազմակերպիչ Բիլլ Պանագոպուլուսը կարծիք է հայտնել, որ գրքի շուրջ բազմաթիվ քննարկումներն այն չվաճառելու պատճառ չեն։
«Ամենակարևորն այն է, որ մենք չկրկնենք անցյալի սխալները», - ասել է Պանագոպուլուսը:

7or.am