«Բոինգի» կործանումից հետո համացանցի օգտատերերը «թաղել են» ողջ աղջկան (լուսանկար)
Իսկական վշտի պատ են դարձրել «Վկոնտակտե» սոցիալական ցանցի օգտատերերը Նատալյա Վ.-ի անձնական էջը: Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, օգտատերերը շփոթել են նրանԴոնի Ռոստովումկործանված «Բոինգում» գտնվող՝նույն ազգանունն ունեցող կնոջ հետ:
Աղբյուրի փոխանցմամբ` ընդամենը մի քանի ժամվա ընթացքում տարբեր երկրների ներկայացուցիչներ ցավակցական գրառումներ են թողել Նատալյայի էջում.
«Դեռ թռիչքում է… Ձեզանից յուրաքանչյուրը … գլխավոր ուղևոր է»։
«Հիշում ենք, սիրում ու սգում»։
«Յարոսլավլը սգում է»....
Այս ամենը, հավանաբար, կշարունակվեր, սակայն օգտատերերից մեկը տեղեկացրել է, որ Նատալյան ողջ-առողջ է:
«Նա ողջ է: Ոչ մի տեղ չի թռել: Նրանք նույն ազգանունն ունեն», - գրել է Անաստասիա Ա.-ն:
Նշվում է, որ Նատալյա Վ.-ն վերջին անգամ համացանց էր մտել մարտի 17-ին, և դեռ չգիտի՝ ինչ է կատարվում իր էջում:
«Բոինգի» կործանումից հետո համացանցի օգտատերերը «թաղել են» ողջ աղջկան (լուսանկար)
Իսկական վշտի պատ են դարձրել «Վկոնտակտե» սոցիալական ցանցի օգտատերերը Նատալյա Վ.-ի անձնական էջը: Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, օգտատերերը շփոթել են նրան Դոնի Ռոստովում կործանված «Բոինգում» գտնվող՝ նույն ազգանունն ունեցող կնոջ հետ:

7or.am