Աշխարհ

19.03.2016 13:55


Ժիրինովսկին կոչ է արել արգելել գիշերային թռիչքները Ռուսաստանում

Ժիրինովսկին կոչ է արել արգելել գիշերային թռիչքները Ռուսաստանում

FZ981 թռիչքն իրականացնող, «FlyDubai»–ին պատկանող «Բոինգի» ավիավթարից հետո «Русской службы новостей»–ի եթերում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է արգելել գիշերային թռիչքները Ռուսաստանում։

«Ավտոբուսների բոլոր վթարները գիշերն են, ինքնաթիռներինը՝ գիշերը: Թռե՛ք ցերեկը։ Ինքնաթիռի տոմս վերցնել ցերեկվա ժամը 12–ից ոչ վաղ։ Հատկապես ավտոբուսների դեպքում. վարորդն արագություն է բացում ու քնում։ Գնացքներինն այլ է. բրիգադները 3 անգամ փոխվում են։ Ամենավտանգավորը նրանց հանդիպման ճանապարհն է։ Իսկ ինքնաթիռը կոտրվում է, քանի որ նրան վայրէջքի թույլտվություն են տալիս։ Չի՛ կարելի դա անել»,–նկատել է քաղաքական գործիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը