Աշխարհ

19.03.2016 10:25


Կործանված «Բոինգի» զոհված ուղևորների հարազատները 1 մլն ռուբլի կստանան

Կործանված «Բոինգի» զոհված ուղևորների հարազատները 1 մլն ռուբլի կստանան

Դոնի Ռոստովում այս գիշեր կործանված «Բոինգի» զոհված ուղևորների հարազատներին 1–ական մլն ռուբլի կտրվի։ Այս մասին հայտնել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։ Զոհվածների հարազատների համար նաև համարներ են պատվիրվել Դոնի Ռոստովի հյուրանոցներում, կազմակերպվել է նաև տրանսպորտը։

«lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շեշտել, որ այս պահին ամենակարևորն աշխատանք տանելն է մահացածների ընտանիքների ու մերձավորների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը