Դոնի Ռոստովում ուղևորատար «Բոինգ» է կործանվել (տեսանյութ, լրացված)
Այս գիշեր՝ մոսկովյան ժամանակով 3։50–ին, Դոնի Ռոստովի օդանավակայանում վատ տեսանելիության վայրէջքի երկրորդ փորձի ժամանակ ավիավթարի է ենթարկվել «Fly Dubai» ավիաընկերության ուղևորատար «Բոինգ-737-800» ինքնաթիռը։
Դուբայից FZ-981 թռիչքն իրականացնող օդանավում 61 մարդ է եղել՝ 55 ուղևոր, որոնցից 50–ը՝ ՌԴ քաղաքացի, և անձնակազմի 6 անդամ։ Ոչ ոք չի փրկվել։
«flightradar24.com» պորտալի տվյալներով՝ «Բոինգն» առաջին անհաջող փորձից հետո մոտ 2 ժամ փորձել է վայրէջք կատարել։ Նշվում է, որ ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել գետնի հետ շփման ժամանակ՝ 100–120 մ բարձրությունից մեծ արագությամբ երկրորդ անգամ իջնելու փորձ անելիս, այնուհետև պայթյուն է հաջորդել։ «РИА Новости»–ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է թռիչքուղուց 50-100 մ հեռավորությամբ։
Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։ Դոնի Ռոստովի օդնավակայանում հետաձգվել է 7 թռիչք։
«FlyDubai» ավիաընկերությունը ստեղծվել է 2009թ. Միացյալ Արաբական Էմիրությունների կառավարության կողմից և բազավորված է Դուբայի Միջազգային օդանավակայանում։ Լոուքոսթերի պատմության մեջ դեռևս չեն եղել նման մասշտաբի ավիավթարներ։
«FlyDubai»–ի նախագահը՝ Ահմեդ բեն Սաիդ ալ Մաքթումը, Դուբայի ներկայիս կառավարիչ, շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի հորեղբայրն է և նախկին կառավարչի որդին։
Ռուս օդաչու Ալեքսանդր Ռոմանովի խոսքով՝ չի բացառվում նաև, որ սպասման գոտում երկար ժամանակ եղանակային պայմանների բարելավմանը սպասելիս վերջացած լինի ինքնաթիռի վառելիքը, և անձնակազմը ստիպված վայրէջքի որոշում կայացրած լինի։
Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտարարել է, որ Ռոստովում մարտի 20-ը կհայտարարվի սգո օր։
...
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ինքնաթիռի կործանման հարցում ահաբեկչության վարկածը չի դիտարկվում։
Հաղորդվում է, որ զոհվածների թվում են նաև Ռոստովի օրենդիր ժողովի պատգամավոր Իգոր Պակուսը և նրա կինը։ Նշվում է նաև, որ մահացած ուղևորների մեծ մասը հիմնականում զբոսաշրջիկներ են եղել, նրանց թվում 4 երեխա է եղել։
«Բոինգի» ինքնագրերը դեռևս չեն գտնվել։ Օդանավի անկման վայրը բաժանվել է 7 մասի, որտեղ ներկայումս որոնողական աշխատանքներ են ընթանում։
«Life News»–ը հրապարակել է զոհված ուղևորների նախնական ցուցակը։ Ըստ նախնական տվյալների՝ նրանց թվում հայեր չկան։
...
Գտնվել է զոհվածների 83 մասունք։ «Lifenews»–ի փոխանցմամբ՝ նրանց ինքնությունը պարզելու համար 3 շաբաթ կպահանջվի։

Հայտնաբերվել են օդանավի ինքնագրերը։
...
Որոնողական աշխատանքներին 847 մարդ է մասնակցում, որոնցից 615–ը՝ ՌԴ ԱԻՆ–ից, ներգրավված է նաև 171 միավոր տեխնիկա։
Զոհվածների հարազատների հետ 25 հոգեբան է աշխատում։
7or.am