Կասպշիկ. «Խաղաղ բնակիչները շատ են տուժել հրադադարի ռեժիմի խախտումներից»
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը երեկ դիտարկում է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով: Նա հայտարարել է, որ 2 կողմերից էլ տեղեկատվություն ունի սահմանային վերջին զարգացումների վերաբերյալ:
«Լսել եմ նրանց մտահոգությունները: Երկու կողմերն էլ ընդգծել են, որ գյուղերը շատ մոտ են գտնվում շփման գծին, և խաղաղ բնակիչները շատ են տուժել հրադադարի ռեժիմի խախտումներից: Նովրուզ բայրամի և Զատկի տոների կապակցությամբ երկու կողմին կոչ եմ անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, զերծ մնալ սահմանին և շփման գծում գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել»,-ասել է նա:
Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում այսօր հրապարակված հաղորդագրությունից։

7or.am