Աշխարհ

18.03.2016 20:30


Պլուտոնը կարող է հսկայական օվկիանոս լինել (լուսանկար)

Պլուտոնը կարող է հսկայական օվկիանոս լինել (լուսանկար)

Պլուտոնն ուսումնասիրող ՆԱՍԱ-ի «New Horizons» առաքելության մասնագետները եկել են այն եզրակացության, որ մոլորակը պատող սառույցի տակ կարող է ջուր լինել:

«LifeNews»-ի փոխանցմամբ՝ մասնագետները պարզել են, որ մեթանի, ազոտի և ածխածնի երկօքսիդի շարժական միացությունները մշտապես փոխազդում են ջրային սառուցի հետ՝ առաջացնելով կոնդենսացման և գոլորշիացման փուլերը:

Սակայն ամպերի պատճառով գործընթացը տեղի է ունենում ոչ այնքան արագ, այդ իսկ պատճառով ջրի պաշարները պահպանվում են քիչ թե շատ մշտական ծավալով:

Մասնագետները, սակայն, ընդգծում են, որ եթե նույնիսկ մոլորակն իսկապես պատված է ջրով, այն, հավանաբար, պարունակում է ամոնիակ, որը սպանում է բոլոր կենդանի բջիջները:

7or.am

Фото: NASA

Այս խորագրի վերջին նյութերը