Քաղաքական

18.03.2016 16:16


Վարդան Օսկանյանը հանդիպել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի գլխավոր բանակցողի հետ

Վարդան Օսկանյանը հանդիպել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի գլխավոր բանակցողի հետ

ՀՀ նախկին արտգործնախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանը մարտի 17-ին Երևանում հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելի հետ, որը նաև Հայաստանի հետ նոր համաձայնագրի գլխավոր բանակցողն է: Այս մասին հայտնում է «Սիվիլնեթը»։

Ինչպես հաղորդում են Վարդան Օսկանյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները և բանակցությունների ներկա ընթացքը: Վարդան Օսկանյանը հայտնել է իր տեսակետները և ցանկությունները, թե ինչ բովանդակություն պետք է ունենա բանակցվող փաստաթուղթը:

Քննարկվել են նաև նոր Սահմանադրության անցկացումից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, Ընտրական օրենսգրքի նախագիծը և քաղաքական հնարավոր զարգացումները 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Հյուրի խնդրանքով Վարդան Օսկանյանը ներկայացրել է իր տեսակետները ղարաբաղյան, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների մասին:

Մանրամասն՝ «Սիվիլնեթ»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը