Քաղաքական

18.03.2016 15:05


«Նաիրիտի» աշխատակից. «Գործարանի 90%-ը ՀՀ նախկին վարչապետն է վաճառել»

«Նաիրիտի» աշխատակից. «Գործարանի 90%-ը ՀՀ նախկին վարչապետն է վաճառել»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Նաիրիտի» աշխատակիցներն անդրադարձել են գործարանի վերագործարկման խնդրին:

«Vesti.am»-ի հարցին, թե որքանո՞վ է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դերակատարությունը «Նաիրիտի» կազմաքանդման հարցում, համակարգող խմբի անդամ Արագեղեցիկ Կարեյանը պատասխանել է.

–Նրա դերակատարությունն այս հարցում շատ մեծ է, ես կասեի 100%: 2010թ., երբ գործարանի աշխատանքները կանգ առան, մենք երթով գնում էինք կառավարություն՝ մեր աշխատավարձը պանաջելու: Առաջին իսկ հանդիպումների ժամանակ մեզ պատասխանեցին, որ գործարանը սեփական է, և կառավարությունը պարտավոր չէ մասնավոր գործարանի աշխատողին աշխատավարձ վճարել:

Կարեյանի խոսքով՝ գործարանի աշխատակիցների այն հարցին, թե ո՞վ է «Նաիրիտի» սեփականատերը, վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարողացել անուն նշել:

Մենք դրան էլ պատասխանեցինք, ասելով՝ եթե գործարանի 10%-ը պատկանում է կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի նախարարությանը, իսկ 90%-ն էլ հենց վարչապետն է վաճառել և չի կարողանում սեփականատիրոջ անունը տալ, ապա հենց նրանք էլ պարտավոր էին մեզ վճարել: Սրանից հետո հարցը փակվեց, և կառավարությունը սկսեց մեզ վճարել,- ասել է Կարեյանը:

«Նաիրիտի» նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը հավելել է, որ հսկա գործարանը վերագործարկելու համար հարկավոր են քաղաքական կամք, քաղաքական որոշում և ուժ, իսկ այս ամենի հետ մեկտեղ՝ ամենակարևորն անհրաժեշտ է մարդկային սրտացավ վերաբերմունք:

Եթե սիրեն իրենց ժողովրդին, միանշանակ, ճիշտ և նորմալ քայլեր կձեռնարկեն գործարանը վերագործարկելու համար։ Իսկ մենք ստիպված չենք լինի կանգնել, կառավարության, նախարարության շենքերի մոտ: Ամեն դեպքում, մենք մեր պայքարը շարունակելու ենք և հետ չենք կանգնելու,-ասել է Շահվերդյանը:

Աղբյուրը՝ «Vesti.am»։

Այս խորագրի վերջին նյութերը