Տնտեսագետ. «Հնարավոր է՝ ՀՀ-ում գազի գինը շարունակի նույնը մնալ»
Բանակցություններին, որոնք ընթանում են այս պահին, բնականաբար, ՀՀ-ի նման ոչ մեծ երկիրը չէր կարող միայն իր նախաձեռնությամբ մասնակցել: Այս մասին Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի գնի թեմայով այսօրվա ասուլիսին նշել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ սա նշանակում է՝ մատակարարող ուժեղ կողմը Հայաստանի հետ մտնում է դրական հարաբերությունների մեջ:
Անցած տարի ռուսական գազի 1000 խորանարդ մետրի գինը սահմանին նվազել էր 189-ից՝ հասնելով 165 դոլարի, սակայն բնակիչների, ձեռնարկությունների համար գինը մնացել էր նույնը: «Vesti.am»-ի հարցին, թե մտավախություն չկա՞, որ նախադեպը կարող է կրկնվել, տնտեսագետը պատասխանել է.
-Մտավախություն յուրաքանչյուրը կարող է ունենալ՝ արդյոք էժանացնելո՞ւ են: Իսկ ես խնդիրն ավելի խտացնում եմ. այո՛, մինչև անգամ անվճար մատակարարելու դեպքում հնարավոր է, որ ՀՀ-ում գինը շարունակի նույնը մնալ: Մտածում եմ, որ փոքր-ինչ փոփոխություն կլինի հօգուտ սպառողի, որովհետև եթե այդպես չլիներ, հավատացե՛ք, սրա վերաբերյալ ընդհանրապես խոսակցություն չէր լինի:

Մանրամասն՝ «Vesti.am»–ում։