Այսպիսով, Եվրոպա լիգայի ¼ փուլ անցած թիմերն են՝ «Բորուսիա Դորտմունդ», «Շախտյոր Դոնեցկ», «Սևիլիա», «Բրագա», «Լիվերպուլ», «Սպարտա Պրահա», «Աթլետիկ Բիլբաո», «Վիլյառեալ»:
Զույգերը կորոշվեն այսօր՝ մարտի 18-ին՝ Նիոնում կայանալիք վիճակահանության ժամանակ:
1/4 եզրափակչի հանդիպումները տեղի կունենան ապրիլի 7-ին և 14-ին:
Եվրոպայի լիգա. «Տոտենհեմ»–«Բորուսիա»՝ 1։2 (տեսանյութ)
Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտություն կրեց Դորտմունդի «Բորուսիայից»։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 72-րդ րոպեին:
«Բորուսիայից» դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որն իր երկրորդ գոլը խփեց Մխիթարյանի փոխանցումից հետո:
Հիշեցնենք՝ թիմերի նախորդ հանդիպումն ավարտվել էր 3։0 հաշվով՝ հօգուտ «Բորուսիայի»։
Գոլերը՝ Սոն (74)-Օբամեյանգ (24, 71)
Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում նախօրեին կայացան նաև հետևյալ պատասխան հանդիպումները:
«Անդերլեխտ»–«Շախտյոր Դոնեցկ»՝ 0:1 (առաջին խաղ՝ 1:3),
«Սևիլիա»– «Բազել»՝ 3:0 (առաջին խաղ՝ 0:0),
«Բրագա»–«Ֆեներբախչե»՝ 4:1 (առաջին խաղ՝ 0:1),
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:2)
«Լացիո»–«Սպարտա Պրահա»՝ 0:3 (առաջին խաղ՝ 1:1)
«Վալենսիա–«Աթլետիկ Բիլբաո»՝ 2:1 (առաջին խաղ՝ 0:1)
«Բայեր»–«Վիլյառեալ»՝ 0:0 (առաջին խաղ՝ 0:2)

7or.am