ԵՄ երկրների առաջնորդները համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի հարցով Թուրքիայի հետ կնքելիք համաձայնագրի նախագիծը, որն այսօր կներկայացվի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։
«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Բրյուսելում լարված բանակցություններ են սպասվում։ Անկարան կոնկրետ քայլեր է պահանջում ԵՄ–ից, գլխավորը՝ ֆինանսներ։ Եվրաչինովնիկները, սակայն, փորձում են ազատվել պերճախոսությամբ։
Բրյուսելի փողոցներում ցուցարարները 28 փրկարարական ժիլետ են բերել ԵՄ առաջնորդների համար։
«Դադարեցրե՛ք գործարքը և փախստականների առևտուր մի՛ արեք»,–գրված է ցուցապաստառներին։
Մեկ այլ պաստառում վամպիրի ժանիքներով պատկերված է թուրք վարչապետ Դավութօղլուն։
«Եվրոպացի քաղաքագետները պետք է գիտակցեն, որ փախստականներն էլ մարդիկ են, այլ ոչ թե ապրանք և առևտրի առարկա,–ասում է Ֆոտիս Ֆիլիպպուն՝ «Amnesty International»–ի եվրոպական մասնաճյուղի ներկայացուցիչը,–նրանք պետք է դադարեցնեն փոխանակել մարդկային մի կյանքը մյուսով»։
Անկարայի պահանջները հայտնի են և հնչեցվել են ավելի վաղ՝ Եվրոպայի ապօրինի ներգաղթյալների ընդունման դիմաց լրացուցիչ ֆինանսական օգնություն՝ 20 մլրդ եվրո, ԵՄ երկրների հետ անվիզա ռեժիմ և ԵՄ–ին անդամակցելու հարցով բանակցությունների ակտիվացում։
ԵՄ–Թուրքիա գագաթաժողով. փախստականների առևտուր (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am