Լրահոս

18.03.2016 09:00


Տեղի կունենա Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով 10–րդ դատական նիստը

Տեղի կունենա Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով 10–րդ դատական նիստը

Այսօր՝ ժամը 12:00-ին, կկայանա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի տասներորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով:

Դատական նիստը տեղի կունենա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Հիշեցնենք՝ Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով:

Այս խորագրի վերջին նյութերը