Պուտինը նշել է՝ որքան է արժեցել ՌԴ ՌՏՈւ–ի արշավը Սիրիայում
Սիրիայում ՌԴ ռազմա–տիեզերական ուժերի արշավը 33 մլրդ ռուբլի է արժեցել, որն առանձնացվել է զորավարժությունների և ռազմական պատրաստության համար ՌԴ ՊՆ–ին հատկացված բյուջեից։ Այս մասին այսօր Կրեմլում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք պարզապես այդ միջոցները վերաուղղել ենք Սիրիայի խմբի նպատակներին,–հստակեցրել է ռուս առաջնորդը,–ավելի լավ է միջոցները ծախսել պատերազմում, քան հրաձգարանում»։
RT-ի փոխանցմամբ՝ Սիրիայի գործողությունից հետո լրացուցիչ ծախսեր էլ կպահանջվեն, սակայն դրանք արդարացված են՝ որպեսզի հետագայում ավելի բարձր գին վճարելու կարիք չլինի։ Պուտինը նաև ընդգծել է՝ Սիրիայում ռուս օդաչուները գերազանց են կատարել իրենց առաջադրանքը. ՌԴ ՌՏՈւ–ն կանխել է ահաբեկչության տարածումը և ամրացրել օրինական իշխանության դիրքերը Սիրիայում։
Հիշեցնենք՝ մարտի 14–ին Պուտինը կարգադրել է դուրս բերել Սիրիայից ՌԴ ռազմական ուժերի մեծ մասը։
Ռազմական գործողությունը տևել է 169 օր՝ սեպտեմբերի 30–ից մարտի 16–ը։ Յուրաքանչյուր օր ծախսվել է195,3 մլն ռուբլի կամ 2,8 մլն դոլար՝ միջին՝ 70 ռուբլի փոխարժեքով։
Պուտինը նշել է՝ որքան է արժեցել ՌԴ ՌՏՈւ–ի արշավը Սիրիայում
Սիրիայում ՌԴ ռազմա–տիեզերական ուժերի արշավը 33 մլրդ ռուբլի է արժեցել, որն առանձնացվել է զորավարժությունների և ռազմական պատրաստության համար ՌԴ ՊՆ–ին հատկացված բյուջեից։ Այս մասին այսօր Կրեմլում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք պարզապես այդ միջոցները վերաուղղել ենք Սիրիայի խմբի նպատակներին,–հստակեցրել է ռուս առաջնորդը,–ավելի լավ է միջոցները ծախսել պատերազմում, քան հրաձգարանում»։
RT-ի փոխանցմամբ՝ Սիրիայի գործողությունից հետո լրացուցիչ ծախսեր էլ կպահանջվեն, սակայն դրանք արդարացված են՝ որպեսզի հետագայում ավելի բարձր գին վճարելու կարիք չլինի։ Պուտինը նաև ընդգծել է՝ Սիրիայում ռուս օդաչուները գերազանց են կատարել իրենց առաջադրանքը. ՌԴ ՌՏՈւ–ն կանխել է ահաբեկչության տարածումը և ամրացրել օրինական իշխանության դիրքերը Սիրիայում։
Հիշեցնենք՝ մարտի 14–ին Պուտինը կարգադրել է դուրս բերել Սիրիայից ՌԴ ռազմական ուժերի մեծ մասը։
Ռազմական գործողությունը տևել է 169 օր՝ սեպտեմբերի 30–ից մարտի 16–ը։ Յուրաքանչյուր օր ծախսվել է 195,3 մլն ռուբլի կամ 2,8 մլն դոլար՝ միջին՝ 70 ռուբլի փոխարժեքով։
7or.am