Աշխարհ

17.03.2016 19:00


Զապորոժիեում արդեն երկու օր է՝ չէին կարողանում ապամոնտաժել Լենինի արձանը

Զապորոժիեում արդեն երկու օր է՝ չէին կարողանում ապամոնտաժել Լենինի արձանը

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Ուկրաինայի Զապորոժիեում, որտեղ արդեն երկրորդ օրն է՝ փորձում էին ապամոնտաժել Լենինի 20-մետրանոց բրոնզե արձանը, որը համարվում է ամենամեծն Ուկրաինայում:

Ինչպես փոխանցում է «LifeNews»-ը, արձանը փորձել են ապամոնտաժել ալմաստե սղոցների օգնությամբ, սակայն ոչինչ չի ստացվել: Բանվորների կարծիքով բրոնզե Լենինի թույլ տեղն ամրացման կետն էր, սակայն պարզվել է, որ գրանիտե փոշու տակ թաքնված են բետոնը և մետաղական կառույցները:

Նշվում է, որ արձանն ապամոնտաժվում է մեկ տարի առաջ ընդունված օրենքի համաձայն, որն արգելում է կոմունիստական և նացիստական նշանների հրապարակային ցուցադրումը:

Արձանի ապամոնտաժման ընթացքը բազմաթիվ հումորային մեկնաբանությունների է արժանացել համացանցում:

«Լենինը Զապորոժիեում չի ընկնում, նավթն աճում է... Աստվա՜ծ, ինչո՞ւ ես այդպես վարվում Ուկրաինայի հետ», - գրել է «Twitter»–ի օգտատերերից մեկը:

«Լենինի արձանի ապամոնտաժումը Զապորոժիեում: Հաշիվը՝ 2:0. Լենինն առաջատարն է», - մեկնաբանել է լուրը «Viva Pravda» մականունով մեկ այլ օգտատեր:

Ի վերջո, այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին, 20–մետրանոց հուշարձանը կռունկի միջոցով հանվել է պատվանդանից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը