Աշխարհ

17.03.2016 15:00


Կրեմլին դուր չի եկել Թրամփի նախընտրական հոլովակը

Կրեմլին դուր չի եկել Թրամփի նախընտրական հոլովակը

Կրեմլը բացասաբար է ընդունում ամերիկյան նախագահական արշավի մասնակիցների կողմից Ռուսաստանը դիվայնացնելու փորձերը։ Այս մասին, «vesti.ru»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հրապարակած տեսանյութը, որում պատկերված է ՌԴ նախագահը։

Պեսկովը նշել է, որ ինքը տեսել է հոլովակը, սակայն չգիտի՝ տեսե՞լ է արդյոք այն Պուտինը։

«Բացասաբար ենք վերաբերվում։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Ռուսաստանի դիվայնացումը և ՌԴ հետ կապված ամեն ինչ, ցավոք, պարտադիր ատրիբուտ է ամերիկյան ընտրարշավում»,–Պեսկովի խոսքն է մեջբերում «Интерфакс»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը