Աշխարհ

17.03.2016 19:30


Տղան պատվիրել է ծնողների սպանությունը, սակայն սպանվել է 13-ամյա քույրը

Տղան պատվիրել է ծնողների սպանությունը, սակայն սպանվել է 13-ամյա քույրը

Ողբերգական դեպք է տեղի ունեցել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Մարտի 16-ին Բելորեչենսկայա փողոցում տեղի ունեցած 13-ամյա աղջկա սպանության գործի քննության ժամանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ուշագրավ հանգամանքներ են բացահայտել:

Պարզվել է, որ աղջկա սպանությունը կազմակերպել է նրա եղբայրը: Ինչպես պատմել է տղան, համացանցի միջոցով նա մարդասպան է վարձել, որին խոստացել է ծնողների երեք բնակարաններից մեկը, որոնք պետք է ժառանգեին քույրն ու եղբայրը ծնողների սպանությունից հետո:

Սպանության օրը տղան փոխանցել է բնակարանի բանալիները մարդասպանին և գնացել ծանոթների մոտ, որպեսզի ապահովի իր ալիբին: Սակայն ամեն ինչ այլ կերպ է զարգացել, երբ ծնողների փոխարեն տուն է եկել տղայի քույրը, ով էլ դարձել է միակ զոհը:

«Կասկածյալները ձերբակալվել են: Իրականացվում են հետախուզական գործողություններ՝ ուղղված ապացույցների բազայի ամրապնդմանը: Մոտ ժամանակներս կասկածյալներին մեղադրանք է առաջադրվելու, և ընտրվելու է խափանման միջոց: Քրեական գործի քննությունը շարունակվում է», - հայտնել է Մոսկվայի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլյա Իվանովան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը