Գյուղնախարար. «Առաջիկայում պարզ կլինի ցրտահարության պատճառած վնասի չափը»
Այսօր Կառավարության նիստից առաջ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտնել է, որ այս գիշեր ցրտահարություն է եղել Զվարթնոցի, Փարաքարի ու Մերձավանի հարակից տարածքներում։
–Այսօր հնարավորություն չունենք գնահատելու եղած ցրտահարության կորուստները, քանի որ վաղ է դրա մասին խոսելը: Թալինի տարածքում, Վայոց ձորի ու Կոտայքի բարձրադիր մասերում ծիրանենիները դեռ չեն ծաղկել, ուստի այնտեղ ցրտահարություն չի սպառնում, սակայն որոշ շրջաններում եղել է ցրտահարություն, և մենք հիմա գնահատում ենք: Առաջիկայում պարզ կլինի վնասի չափը։
Նախարարը նշել է, որ այսօր ևս սպասվում են ցուրտ հոսանքներ. ակնկալվում է, որ կգրանցվի ավելի ցածր ջերմաստիճանային ռեժիմ:
Կարապետյանը հորդորել է անպայան ծխապատում ու ոռոգում իրականացնել, նաև դիմել ավանդական եղանակով պաշտպանության մեթոդների բերքը պաշտպանելու համար։

7or.am