Աշխարհ

17.03.2016 11:50


ԱՄՆ նախագահի թեկնածուները խոսում են դպրոցականների պես

ԱՄՆ նախագահի թեկնածուները խոսում են դպրոցականների պես

ԱՄՆ Քարնեգի-Մելլոնի համալսարանի լեզվաբաններն ուսումնասիրել են ԱՄՆ նախագահի թեկնածուների ելույթներն ու եկել այն եզրակացության, որ նրանց բառապաշարն ու քերական կառուցվածքները չեն տարբերվում դպրոցական տարիքի երեխաների բառապաշարից:

Այսպես, օրինակ, ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը խոսում է 7-րդ դասարանի երեխայի պես, իսկ Բերնի Սանդերսը՝ 10-րդ դասարանցու։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Դոնալդ Թրամփի, Թեդ Քրուզի, Հիլարի Քլինթոնի ու Բերնի Սանդերսի ելույթներն արշավի ընթացքում ավելի ու ավելի պարզունակ էր դառնում:

Նույն ուսումնասիրությունը պարզել է, որ ԱՄՆ լեգենդար ղեկավար և ազգային հերոս Աբրահամ Լինքոլնը շատ ավելի բարդ բառապաշար ու քերականություն էր օգտագործում, քան այսօրվա նախագահի թեկնածուները: Ըստ մասնագետների՝ նրա ելույթները 11-րդ դասարանցու մակարդակի էին:

Բոլորից շատ, սակայն, մասնագետներին զարմացրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի բառապաշարը, որը համապատասխանում է 5-րդ դասարանցու մակարդակին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը