Համացանցում է հայտնվել Սիրիայում կորած ճապոնացի լրագրողի տեսաուղերձը (տեսանյութ)
«Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը հրապարակել է մի տեսագրություն՝ Սիրիայում կորած լրագրող Ձյումփեյ Յասուդայի մասնակցությամբ, որը, նրա խոսքով, իրեն է տվել «Ջեբհաթ ան–Նուսրա» ահաբեկչական խմբավորման գործակալը։
«Բարև ձեզ. ես Ձյումփեյ Յասուդան եմ։ Այսօր իմ ծննդյան օրն է»,– այսպես է սկսում լրագրողը։
Տղամարդը կոտրտված անգլերենով կարդում է իր դիմաց դրված տեքստը, որն, ամենայն հավանականությամբ, իր համար գրել է մեկ այլ մարդ։
Հայտնի է, որ ճապոնացի լրագրողն անցած ամառ Սիրիայում է հայտնվել Թուրքիայի տարածքով։ Սակայն Ճապոնիայի կառավարությունը դեռևս չի հաստատել սիրիացի զինյալների կողմից նրա գերեվարումը։

7or.am