Աշխարհ

17.03.2016 10:55


Յունքեր. «Թուրքիան պատրաստ չէ ԵՄ անդամակցությանը»

Յունքեր. «Թուրքիան պատրաստ չէ ԵՄ անդամակցությանը»

ԵՄ և Թուրքիայի միջև միգրացիան ճգնաժամի հարցով առավել սերտ համագործակցությունը չի տանի մոտ ապագայում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության։ «Handelsblatt»–ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Քլոդ Յունքերը։

«Թուրքիան ներկայումս պատրաստ չէ ԵՄ անդամակցությանը: Կարծում եմ՝ առաջիկա 10 տարում էլ պատրաստ չի լինի»,- ասել է նա:

Նշենք, որ մարտի 17-18-ին Բրյուսելում տեղի կունենա միգրացիոն ճգնաժամի հարցով ԵՄ–Թուրքիա հերթական գագաթաժողովը. ԵՄ 28 երկրների առաջնորդներին կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը