Աշխարհ

17.03.2016 09:55


Օբաման հրամայել է արգելափակել ԿԺԴՀ–ի ողջ սեփականությունն ԱՄՆ–ում

Օբաման հրամայել է արգելափակել ԿԺԴՀ–ի ողջ սեփականությունն ԱՄՆ–ում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող հրամանագիր է ստորագրել։ Ըստ այդմ՝ ԿԺԴՀ–ի ցանկացած սեփականություն ԱՄՆ տարածքում արգելափակվում է։ Այս մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում։

Բացի դրանից՝ Օբաման կարգադրել է նաև արգելափակել Հյուսիսային Կորեայի ակտիվները՝ կապված արդյունաբերական ցանկացած ճյուղի հետ, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ֆինանսերի և օգտակար հանածոների։

Սահմանափակող միջոցները վերաբերում են նաև ԿԺԴՀ–ից արտահանումներին։ ԱՄՆ քաղաքացիներին արգելվել է նաև որևէ ներդրում անել այդ երկրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը