Լրահոս

17.03.2016 09:05


Երկրաշարժ ՀՀ տարածքում

Երկրաշարժ ՀՀ տարածքում

Մարտի 17-ին՝ ժամը 01.13-ին, ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.02-ին (Գրինվիչի ժամանակով` 21.02) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.980օ և արևելյան երկայնության 44.510օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ստեփանավան քաղաքից 10 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում՝ 3-4 բալ, Ագարակ քաղաքում՝ 3-4 բալ, Վանաձոր քաղաքում՝ 2-3 բալ, և Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ:

Այս խորագրի վերջին նյութերը