Լրահոս

16.03.2016 15:10


Աշխարհի երջանիկ երկրների շարքում Հայաստանը 121-րդն է

Աշխարհի երջանիկ երկրների շարքում Հայաստանը 121-րդն է

Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Դանիան է։ Համապատասխան զեկույցը, «Reuters»-ի փոխանցմամբ, հեղինակել են Կոլումբիայի համալսարանի երկրի ինստիտուտն ու ՄԱԿ–ի՝ արտաքին կայուն զարգացման մշակման կազմակերպությունը։

Դանիային հաջորդում են, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան։

Աշխարհի երջանիկ երկրների շարքում Հայաստանը 121-րդ տեղն է։

ԱՄՆ-ը զբաղեցրել է 13-րդ տեղը, Մեծ Բրիտանիան՝ 23-րդ, Ֆրանսիան՝ 32-րդ, Իտալիան՝ 50-րդ։

Թուրքիան այդ ցանկում 78-րդն է, Վրաստանը՝ 126-րդը, Ադրբեջանը՝ 81-րդը, Իրանը՝ 105-րդը։

Դե, իսկ աշխարհի ամենադժբախտ երկիր է ճանաչվել Բուրունդին։ Ամենադժբախտ երկրների ցուցակում են նաև Սիրիան, Աֆղանստանն ու Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի 8 երկրները։

Զեկույցում հաշվի է առնվել բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, լիակատար առողջ ապրած տարիների թիվը, կառավարական մարմիններում կաշառակերության բացակայությունը և այլն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը